ԱՄՆ նոր պատժամիջոցներ է նախապատրաստում «Հյուսիսային հոսք 2» գազատարի աշխատանքների դեմ․ WSJ

Լուրեր

02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի անդամները «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման աշխատանքները «հուղարկավորելուն» ուղղված նոր պատժամիջոցների շուրջ համաձայնության են եկել։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի տվյալներով՝ հերթական տուգանային միջոցառումները կարող են հաղթանակ դառնալ երկու ուկրաինացի լոբբիստների համար։

WSJ-ը գրում է, որ ուկրաինական «Նավթոգազ» ընկերության ներկայացուցիչ Վադիմ Գլամազդինը և Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի աշխատակից Ալեքսանդր Խարչենկոն 4 տարի փորձել են համոզել Թրամփի վարչակազմին պատժամիջոցների անհրաժեշտության հարցում։ Ուկրաինացիների լոբբինգի ու սենատոր Թեդ Քրուզի կողմից աջակցության շնորհիվ սահմանված սահմանափակումների հետևանքով «Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցման աշխատանքներն անցած տարի կանգ առան։ Նախագծի ավարտման համար անհրաժեշտ է կառուցել ընդամենը 76 կմ։

Գազատարն ավարտելու համար «Ակադեմիկ Չերսկի» նավը պետք է վերազինվի՝ մեծ տրամաչափի խողովակների հետ  աշխատելու համար: Ըստ WSJ- ի՝ նոր պատժամիջոցներն ուղղված են լինելու այն ընկերություններին, որոնք կզբաղվեն վերանորոգման աշխատանքներով, ինչպես նաև այն ձեռնարկություններին, որոնք պետք է ապահովագրեն, ստուգեն և սերտիֆիկացնեն «Հյուսիսային հոսք 2»-ը:

«Հիմա ուկրաինացիները զգում են, որ հաջողությունից երկու քայլ հեռավորության վրա են»,- գրում է The Wall Street Journal- ը:

«Նոր պատժամիջոցները «կդառնան այս նախագծի վերջին մեխը»,- հայտարարել է Վադիմ Գլամազդինը: Նրա խոսքով ՝ սահմանափակող միջոցներն ուժի մեջ մտնելուց հետո գազատարի շինարարությունն ավարտելու «գործնական միջոց» չի լինի:

Տաթև Ֆռանգյան