Հոկտեմբերին 21%-ով նվազել են անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Այս տարվա հոկտեմբերին պատերազմի հետևանքներից անմասն չի մնացել նաև անշարժ գույքի շուկան։ Հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է անշարժ գույքի առքուվաճառքի՝ 2016 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշը՝ 3․993 գործարք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5․066-ի փոխարեն։

Այսպիսով՝ հոկտեմբերին անշարժ գույքի առքուվաճառքը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել է 21․2%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Իսկ 2020 թվականի սեպտեմբերին գրանցվել է առքուվաճառքի 5․615 գործարք։ Այսպիսով՝ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, առքուվաճառքի գործարքները նվազել են 28․9%-ով։

Հոկտեմբերի 3․993 գործարքի մեծ մասը՝ 1․389-ը (34%) գրանցվել է Երևան քաղաքում, դրան հաջորդում է Կոտայքի մարզը՝ 816 (20.4%), Արարատի մարզը՝ 421 (10.3%) գործարք։

Հոկտեմբերին Երևանում կատարված առքուվաճառքի գործարքները, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել են 21%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 16.7%-ով։

Հոկտեմբեր ամսին, նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ, նվազել է նաև վարձակալության գործարքների թիվը՝ գրանցելով 2015 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշը։ Այսպես՝ 2020 թվականի հոկտեմբերին հանրապետությունում կատարվել է վարձակալության 655 գործարք, իսկ նախորդ տարվա նույն ամսվա գործարքների թիվը 1․216 է։ Այսպիսով՝ 1 տարվա կտրվածքով հոկտեմբերին վարձակալության գործարքների թիվը նվազել է 46․1%-ով։

Անժելա Պողոսյան