Մոլդովան պահանջում է Մերձդնեստրից ռուս խաղաղապահների դուրսբերում․ Կրեմլն արձագանքել է․ ՌԻԱ Նովոստի

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

Մերձդնեստրից անհրաժեշտ է դուրս բերել ռուս զինվորականներին։  Այս մասին հայտարարել է Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն՝ ընտրություններից հետո տեղի ունեցած առաջին մամլո ասուլիսի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մերձդնեստրում է գտնվում Ռուսաստանի օպերատիվ խումբը, այդ խմբի վերաբերյալ Մոլդովայի կողմից պայմանավորվածություն երբեք չի եղել, այդ պատճառով էլ երկրի դիրքորոշումն այն է, որ այդ զորքը և զենքը պետք է դուրս բերվեն Մոլդովայի տարածքից»,- պարզաբանել է նա։

Սանդուի խոսքով՝ այս հարցը նա մտադիր է քննարկել Մոսկվայի հետ։ Նա նաև նշել է, որ տարածաշրջանում խաղաղապահ առաքելությունը պետք է փոխել քաղաքացիականի։

«Անցած տարի մեզ մոտ է ժամանել Ռուսաստանի պաշտպանության  նախարար Սերգեյ Շոյդուն, նա խոսում էր այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել զենքի օգտահանման հարցում։ Մերձդնեստրում վաղուց չկան վտանգավոր ռազմական գործողություններ, խաղաղապահ առաքելությունը պետք է փոխարկել քաղաքացիականի՝ ԵԱՀԿ հովանու ներքո։ Սա Մոլդովայի դիրքորոշումն է, որը ես ընդգծում եմ»,- ասել է Սանդուն՝ հավելելով, որ ծրագում է աշխատել «Մոսկվայի հետ հաստատված լավ հարաբերությունների» շուրջ, բացել արտահանումը ու հոգալ Ռուսաստանում աշխատող Մոլդովայի քաղաքացիների մասին։

Իր հերթին Կրեմլից հայտարարել են, որ ստատուս-քվոյի փոփոխությունը կարող է հանգեցնել Մերձդնեստրում իրավիճակի ապակայունացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը կատարում է շատ կարևոր գործառույթներ, և ստատուս-քվոյի փոփոխությունը, որը հիմնված է միջազգային իրավունքի ոգու և տառի վրա, իհարկե, կարող է հանգեցնել լուրջ ապակայունացման: Մենք ակնկալում ենք, որ այս ամենը կքննարկվի, և այս առումով ոչ մի կտրուկ քայլ չի ձեռնարկվի», -հայտարարել է Պեսկովը

Տաթև Ֆռանգայն