«Սպորտային սերունդ» ծրագրի հաղթող դպրոցները համալրվում են նոր մարզագույքով. ԿԳՄՍՆ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է. տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի հանրակրթական դպրոցներին 1 մլն-ական դրամ արժողությամբ նոր մարզագույքի տրամադրման մրցույթ, որին մասնակցել է 69 դպրոց՝ հանրապետության բոլոր մարզերից (աշակերտները պատրաստել են 10 րոպեն չգերազանցող տեսահոլովակներ՝ պատմելով դպրոցական կյանքի, սպորտի կարևորության, իրենց մարզական նվաճումների, ինչպես նաև համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում ներգրավվածության մասին)։

Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժովողի որոշմամբ հաղթող է ճանաչվել 16 դպրոց՝

Տավուշի մարզ, Չինարիի դպրոց
2. Սյունիքի մարզ, Մեղրիի թիվ 2 դպրոց
3. Շիրակի մարզ, Գյումրու թիվ 30 դպրոց
4. Լոռու մարզ, Վահագնիի դպրոց
5. Երևան, Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր
6. Երևան, թիվ 33 դպրոց
7. Կոտայքի մարզ, Ակունքի դպրոց
8. Արմավիրի մարզ, Քարակերտի թիվ 2 դպրոց
9. Արմավիրի մարզ, Լեռնագոգի դպրոց
10. Արմավիրի մարզ, Ալաշկերտի դպրոց
11. Արարատի մարզ, Ավշարի դպրոց
12. Արագածոտնի մարզ, Աշնակի դպրոց
13. Վայոց ձորի մարզ, Աղավնաձորի դպրոց
14. Գեղարքունիքի մարզ, Վարդենիսի թիվ 3 դպրոց
15. Գեղարքունիքի մարզ, Սևանի թիվ 4 դպրոց
16. Գեղարքունիքի մարզ, Մեծ Մասրիկի դպրոց
Հաղթող դպրոցներից հինգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրը, Չինարիի, Ալաշկերտի, Ակունքի, Աշնակի դպրոցներն արդեն ստացել են մարզագույքը, մյուսները՝ կստանան առաջիկայում։ «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում աշակերտները հանդիպումներ կունենան նաև անվանի մարզիկների հետ։