Գործող օրենսդրության պայմաններում հավաքների արգելքի կարգավորումը կիրառելի է ոչ թե ռազմական դրության, այլ կարանտինի ռեժիմի դեպքում

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը անդրադարձել է կարանտինային և ռազմական դրության իրավական ռեժիմների և դրանցից բխող սահմանափակումների համաժամանակյա կիրառության հարցին, ինչպես նաև հավաքների ազատության արգելքին՝ անդրադառնալով հետևյալ հարցադրումներին՝

1.Արդյո՞ք կարանտինային և ռազմական դրության իրավական ռեժիմները կարող են կիրառվել միաժամանակ։

2.Արդյո՞ք կարանտինային և ռազմական դրության իրավական ռեժիմներից բխող սահմանափակումները (մասնավորապես` հավաքների արգելքը) նույնանում են և արդյո՞ք կարող են կիրառվել միաժամանակ։

ՀՔԱՎ-ը եզրահանգել է, որ հիմք ընդունելով կարանտինային և ռազմական դրության իրավական ռեժիմներով հետապնդվող նպատակների տարբերությունը և յուրաքանչյուրի առանձնահատուկ նշանակությունը, ինչպես նաև օրենսդրությամբ կարանտինի և ռազմական դրության իրավական ռեժիմների համատեղ կիրառության արգելքի բացակայությունը՝ նշված երկու իրավական ռեժիմները կարող են կիրառվել միաժամանակ՝ որոշակի վերապահումներով։

ՀՔԱՎ-ը, ի թիվս այլնի, նշել է, որ հավաքաների ազատության սահմանափակման դեպքում կարանտինային և ռազմական դրության իրավական ռեժիմները կարգավորող իրավական ակտերում առկա է հակասություն: Կառավարության թիվ N1586-Ն որոշման համաձայն՝ «ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը, իսկ Կառավարության թիվ N 1514-Ն որոշման համաձայն` թույլատրվում է միայն սահմանված անհատական պաշտպանության միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում:

Նշված երկու իրավակարգավորումներից ոչ մեկն ուժը կորցրած չի ճանաչվել և ներկայումս գործում է։ Ակնհայտ է, որ Կառավարության որոշումները պարունակում են հակասող կարգավորումներ, որոնցից յուրաքանչյուրն արդարացնում է իր կարգավորման առարկան կազմող ռեժիմից բխող նպատակի իրացումը, սակայն հարկ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նշված երկու հատուկ ռեժիմների առաջնահերթության վերաբերյալ օրենսդրական կարգավորման բացակայության պայմաններում ստեղծվում է մի իրավիճակ, երբ նախապատվությունը պետք է տրվի այն կարգավորմանը, որը պարունակող իրավական ակտը ընդունվել է առավել վաղ՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի։ Ուստի` գործող օրենսդրության պայմաններում հավաքների արգելքի մասով կիրառելի են ոչ թե ռազմական դրության, այլ կարանտինի ռեժիմից բխող կարգավորումները։

 

ՀՔԱՎ կարծիքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ։