09 Օգոստոս 2020 | 19:43
Ախալքալաքի անկարգությունների հետքերով․ որոնում են տները հրդեհողներին, հյուրանոցի սեփականատերը ձերբակալվել է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ «ԱրտՍեգ» հյուրանոցի սեփականատերերից մեկը ձերբակալվել է՝ կանխամտածված սպանության մեղադրանքով: Փնտրում են այն երիտասարդներին, ովքեր օգոստոսի 8-ի երեկոյան ջարդուփշուր են արել և հրկիզել հյուրանոցն ու 4 սեփական տները, հայտնում է Jnews.ge-ն։ «Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի բաժանմունքում հետաքննությունը սկսվել է կանխամտածված սպանության, ապօրինի ճանապարհով հրազեն ձեռքբերելու, կրելու, պահելու, ինչպես …