Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող 68000 դրամ միանվագ աջակցության շահառուների ցուցակն ընդլայնվել է։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այսուհետ աջակցություն կստանան Արցախում հաշվառում ունեցող բոլոր երեխաները՝ անկախ ծնողի շահառու լինելու հանգամանքից․ պարտադիր պայման է միայն, որ ծնողն Արցախի հաշվառում ունենա։ Սոցաջակցության ծրագրից կարող են օգտվել նաև հոկտեմբերին ՀՀ-ում աշխատավարձ չստացած արցախցիները․ այսուհետ …

