Մոսկվան չի համարում, որ Ղարաբաղում գերիների ու զոհվածների մարմինների փոխանակումը միտումնավոր ձգձգվում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Դժվար է խոսել այս գործընթացը ձգձգող ինչ-որ միտումնավոր քայլերի մասին։ Մենք դա չենք տեսնում, բայց կան օբյեկտիվ դժվարություններ, որոնք, հուսով եմ, արագ կլուծվեն։ Դա փաստ է»,- ասել է Լավրովը։ …

