Թեհրանն անհանգստացած է. որքանո՞վ է ներքին կառավարման համակարգը լցված լրտեսներով․ Der Spiegel

Լուրեր

02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանն իր միջուկային ծրագրի ղեկավարի սպանության համար մեղադրում է Իսրայելին: Իրապես այն, որ հանցագործության հետևում կանգնած է Երուսաղեմը, շատ բան է վկայում: Սակայն բացարձակապես անհասկանալի է մնում այն հարցը, թե ի՞նչ գիտեր Դոնալդ Թրամփն այս մասին, գրում է գերմանական Der Spiegel-ը:

«Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը ծանր հարված է իրանական ռեժիմին: Նա ոչ միայն կորցրեց իր միջուկային ծրագրի ղեկավարին, այլև բառացիորեն խայտառակվեց. բոլոր 12 կրակողներին հաջողվել է դիմել փախուստի և մինչ այժմ նրանց մասին քիչ օգտակար տեղեկություններ են հայտնի»,- նշում է լրագրող Ռանիա Սալլումը:

«12 մարդասպանից բաղկացած խումբ կազմակերպելու համար անհրաժեշտ է առնվազն 50 մարդ: Ինչպե՞ս է կարողացել այդպիսի մեծ խումբը գաղտնի գործողություններ իրականացնել Իրանի մայրաքաղաքում և իմանալ նաև իրանցի գլխավոր միջուկային գիտնականի հանգստյան օրերի ծրագրի մասին»,- ասում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փաստագրագետ Ջավադ Մոգուն:

«Իրանական ռեժիմը մեղադրում է Իսրայելին այդ հանցագործության մեջ: Որոշ ապացույցներ իսկապես վկայում են այդ մասին»,- նշում է թերթը: «Նեթանյահուի կառավարությունը հանցագործությունից ամենից շատն է շահում․ չնայած Իրանի միջուկային ծրագրին միայն աննշան վնաս է հասցվել, Թեհրանն այժմ անհանգստացած ու վտանգված է. որքանո՞վ է նրա ներքին կառավարման համակարգը լցված լրտեսներով»:

«Թշնամական երկրի տարածքում նման բարդ մահափորձ իրականացնելու համար անհրաժեշտ են  փորձառու գործակալներ: Մոսադն արդեն բազմիցս ապացուցել է, որ ի վիճակի է դա անել Իրանում. այս տարի այդ մասին վերջին անգամ վկայել են իրանական միջուկային օբյեկտներում սաբոտաժի գործողությունները և Թեհրանի կենտրոնում Ալ-Քաիդայի ահաբեկիչներից մեկի սպանությունը, որը հավանաբար իրականացվել է Վաշինգտոնի պահանջով: Բացի այդ, Մոսադը մի քանի տարի առաջ  Իրանում արդեն սպանել էր մի քանի միջուկային գիտնականների»,- նշում է Der Spiegel- ը:

«Պատասխանատվության հստակ ընդունում չկա․ դա հակասում է իսրայելական պրակտիկային: Այնուամենայնիվ, հանգստյան օրերին վարչապետ Բենյամին Նեթանյահուն ակնարկեց, որ հպարտանում է իր վերջին հաջողություններով և ավելացրեց, որ, այնուամենայնիվ, չի կարող խոսել դրանցից մի քանիսի մասին»,- ասվում է հոդվածում։

«Իսկ ԱՄՆ կառավարությունը մասնակցե՞լ է մահափորձին: Այս մասին կարելի է միայն գուշակել: Միգուցե Վաշինգտոնին նախապես տեղեկացրել են այդ մասին, մանավանդ որ վերջերս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել էր Իսրայել: Ամերիկյան կառավարության տեսակետից սա ընդունելի ռիսկ է, չնայած , որ այն համարձակ սադրանք է, որը չի կարող արդարացվել միջազգային իրավունքի տեսանկյունից, Թրամփը նախկինում չի մտածել նման բաների մասին, այդ թվում ՝ հունվարին գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանության դեպքում»,- գրում է թերթը:

Տաթև Ֆռանգյան