2019թ․ Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26․4%․ որ մարզերում է առավել շատ աղքատությունը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

2019 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26․4%: Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

2019թ. 26.4% աղքատության մակարդակը, ըստ զեկույցի, համադրելի չէ 2018թ.-ին ՀՀ-ում արձանագրված 23.5% աղքատության ցուցանիշին՝ պայմանավորված աղքատության գծի, ինչպես նաև սպառման և աղքատության չափման մեթոդաբանության փոփոխությամբ: 2019 թվականին կիրառված մեթոդաբանության համաձայն՝ աղքատության մակարդակը հաշվարկվում է ըստ 4 շեմերի։

Այսպիսով՝ աղքատության ստորին և ծայրահեղ շեմում են համարվում այն քաղաքացիները, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից՝ 23․763 դրամ/ամսական։ 2019-ին ծայրահեղ աղքատ է համարվել ՀՀ բնակչության 1.4%-ը։

Չափավոր աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից՝ 35․054 դրամ/ամսական։ Աղքատության այս շեմում է գտնվում ՀՀ բնակչության 10.2%-ը։

Վերին գծի աղքատ են համարվում այն քաղաքացիները, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից՝ 53․043 դրամ/ամսական։ ՀՀ բնակչության 43.8%-ը գտնվում է այս շեմին։

Իսկ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության միջին գծից, ինչն աղքատության ստորին և վերին գծերի միջինն է: Այսպիսով՝ աղքատ է համարվում ՀՀ բնակչության 26․4%-ը, ում սպառումը 1 չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից՝ կազմելով 44․048 դրամ։

Աղքատությունը՝ ըստ մարզերի

2019 թվականին Երևանում աղքատության մակարդակը կազմել է 14.1%, իսկ ամենաաղքատ մարզը Արագածոտն է՝ 51.4% աղքատության մակարդակով։ Դրան հաջորդում է Շիրակի մարզը՝ 48․4%-ով և Գեղարքունիքի մարզը՝ 43․5%-ով։ Իսկ ՀՀ տարածքում ամենաքիչ աղքատ բնակչությամբ մարզը համարվում է Սյունիքը՝ 12․1% աղքատությամբ։

Հայաստանում ծայրահեղ աղքատ է համարվում բնակչության 1․4%-ը, որից մարզային բաշխվածությամբ կրկին առաջին տեղում է գտնվում Արագածոտնը՝ 7․7% ծայրահեղ աղքատությամբ։ Դրան հաջորդում է Արմավիրի մարզը՝ 3․4%-ով և Շիրակի մարզը՝ 1․7%-ով։ Երևանում ծայրահեղ աղքատությունը կազմում է 1․1%-ը, իսկ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, ըստ հրապարակված տվյալների, ծայրահեղ աղքատություն չկա։

ՀՀ բնակչության շրջանում աղքատությունը, ըստ սեռերի, որոշ չափով տարբերվում է։ Այսպիսով՝ 2019 թվականին ծայրահեղ աղքատության մեջ է կանանց 1․6%-ը, տղամարդկանց՝ 1․3%-ը։

Ընդհանուր առմամբ՝ աղքատ բնակչության մեջ 54․7%-ը կանայք են, 45․3%-ը՝ տղամարդիկ։

Անժելա Պողոսյան