Կոնգրեսական Բրեդ Շերմանը Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է անում Ադրբեջանին հղել այն ուղերձը, որ, եթե բռնությունը շարունակվի, ԱՄՆ-ը պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը. այս մասին Շերմանը գրել է Ֆեյսբուքի իր էջում: «Չորս շաբաթ է անցել և Ադրբեջանը խախտել է կրակի դադարեցման երկու պայմանավորվածությունը և շարունակում է անխնա թիրախավորել արցախցիներին: Ադրբեջանի ուղերձը հստակ է՝ բռնությունը, ոչ …

