Սենատորներն ԱՄՆ-ին կոչ են անում օգնություն ցուցաբերել մարդասիրական ճգնաժամից տուժած Արցախին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Միացյալ Նահանգները պետք է օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղին, որը տուժել է մարդասիրական ճգնաժամից։ Համատեղ հայտարարությունում, որը հրապարակել է Մենենդեսի մամուլի ծառայությունը, նշել են ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսն ու սենատոր Ռոբ Փորթմանը։

Նրանք կոչ են արել ԱՄՆ օրենսդիր մարմնի վերին պալատի հատկացումների հանձնաժողովին՝ «Հատկացումների վերջնական օրինագծի շրջանակում միջոցներ հատկացնել Հարավային Կովկասում շարունակվող մարդասիրական ճգնաժամը կարգավորելու համար»:

Մենենդեսն ու Փորթմանն ընդգծել են «ճգնաժամի լրջությունն ու ամերիկյան օգնության բացառիկ կարևորությունը»։

«Հարավային Կովկասում հումանիտար իրավիճակը սարսափելի է և ձմռան հետ ավելի կվատթարանա», – կարծում են սենատորները:

Մենենդեսը և Փորթմանը նշում են, որ «Թուրքիայի աջակցությունը ստացած հակամարտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ վնաս հասցրեց տարածաշրջանի ենթակառուցվածքին և հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության կեսից ավելիի, այդ թվում՝ կանանց և երեխաների 90 տոկոսի տեղահանմանը։ Ռազմական գործողությունները չնայած դադարել են, սակայն դրանց հասցրած վնասը շարունակում է հանգեցնել մարդկանց մահվան՝ միջազգային հանրության կողմից վճռորոշ գործողությունների բացակայության պատճառով»։

Արցախում վերականգնողական միջոցառումների լուրջ ֆինանսավորման կոչին զուգահեռ՝ նրանք խնդրել են նաև հատուկ միջոցներ հատկացնել ականազերծման և չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքների համար:

Տաթև Ֆռանգյան