Դիերի փոխանակման գործընթացը շարունակական է երկու կողմի պարագայում էլ։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նշենք՝ ռուսական աղբյուրները փոխանցում են, որ այսօր ԿԽՄԿ ներկայացուցիչների և ռուս զինվորականների ուղեկցությամբ ադրբեջանական կողմը ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղ է այցելել՝ իր դիերը տանելու: …

