ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը․ ՍԴ մամուլի քարտուղար
Քաղաքականություն
08.12.2020 | 20:14Սահմանադրական դատարանը (ՍԴ) մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։
«Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը։
Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում կուղարկվի կողմերին եւ կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում»,- գրել է ՍԴ խոսնակը։