Արյան հոտ կա օդում, ներքաղաքական ցնցումների վտանգը կախված է․ Արմեն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ

– Ընդդիմադիր ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և այլ ուժերի՝ վարչապետին ներկայացված հրաժարականի պահանջին միացավ նաև Հայ Առաքելական եկեղեցին։ Ամենայն Հայոց և Կիլիկիո կաթողիկոսներ Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը կոչ արեցին վարչապետին հեռանալ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

– Եթե ուղերձի նպատակը քաղաքական հայտարարությունն էր, քաղաքական գործընթացներին միջամտելը, բնականաբար՝ վատ, որովհետև եկեղեցին չպիտի խառնվի քաղաքականությանը և պիտի քաղաքականությունից վեր լինի։ Իսկ եթե դա գնահատենք որպես ներքաղաքական լարվածություն, արյունահեղություն, բախումներ թույլ չտալուն ուղղված քայլ, ապա, իհարկե, դրական է։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ նույն կերպ հանդես չի եկել եկեղեցին, օրինակ, 2008 թվականի մարտի 1-ից առաջ կամ մի քանի օր առաջ, երբ Վազգեն Մանուկյանն իր հրապարակային ելույթում խոսում էր գազազած մարդկանց և հոշոտելու մասին։

– Ինչ է ստացվում՝ Դուք ընտրողական վերաբերմո՞ւնք եք տեսնում։

– Այո՛, որովհետև եկեղեցին պիտի վեր կանգներ քաղաքականությունից, պիտի երկու կողմին կոչ աներ զերծ մնալ արյունահեղությունից, բախումներից, լարվածությունից և այս ծանր իրավիճակում բոլոր հարցերը լուծեր օրենքի, Սահմանադրության շրջանակում։ Բայց եկեղեցու այդ հայտարարությունն առճակատողներից մեկի կողմից արված հայտարարություն էր, ինչը չեմ կարծում, թե թույլատրելի է։

– Այն, որ եկեղեցին իշխանությանը քաղաքական պահանջ է ներկայացնում, նորմալ չէ՞, երբ գործ ենք ունեցել համազգային նշանակության հարցի՝ Արցախի դեմ պատերազմի և պարտության փաստի հետ։

– Տեսեք, թե ինչ է կատարվում։ Իմ պատկերացմամբ՝ հիմա առողջ բանականությունը մի կողմ է մղված Հայաստանում, արկածախնդրության կողմնակիցները բաժանվել են երկու մասի ու պայքարում են միմյանց դեմ։ Արկածախնդրությունը և՛ իշխանությունների կողմից է՝ համառությունը, որ իրենք մտադիր չեն հեռանալ, այդ հարցերը քննարկել, արկածախնդրություն է նաև այդ 17 ուժերի պայքարը՝ իշխանություն վերցնելու ձևի առումով։ Սրանք երկուսն էլ արկածախնդրություն են, որովհետև ճիշտ կլիներ՝ իշխանություններն անհապաղ հայտարարեին, որ հրաժարական են տալու, հռչակեին արտահերթ ընտրությունների օր, որպեսզի իշխանափոխությունը սահուն տեղի ունենար։ Եկեղեցին՝ որպես համազգային կառույց, պետք է այդ կոչով հանդես գար, դա քարոզեր, և ոչ թե կանգներ հակամարտող խմբերից մեկի կողքին։ Ես դա եմ ասում։ Թե չէ հասկանալի է, որ այս իշխանությունները հրաժարական պետք է տան։ Խոսքը ձևի մեջ է և ձևը պետք է լիներ անցնցում։

Ինչո՞ւ եմ երկու կողմին էլ արկածախնդիր անվանում, որովհետև օդում կախված է վտանգը ներքաղաքական ցնցումների, արյան հոտ կա և իշխանությունները կարող են դա կանխելու ուղղությամբ քայլեր անել, ինչը չեն անում։ Օր առաջ արտահերթ ընտրությունների օր հայտարարելը կթուլացնի լարվածությունը, ինչը չեն անում։ Հարթակում կանգնած ուժերն էլ չեն խոսում արտահերթ ընտրությունների մասին, ասում են՝ անհապաղ մեզ տվեք իշխանությունը, թե չէ՝ էս կլինի, էն կլինի։ Երկու կողմից շատ տհաճ, լարված իրավիճակ է, և եկեղեցին՝ որպես կարևորագույն ինստիտուտ, այստեղ անելիք ունի։ Պետք է ուղերձով դիմի և՛ իշխանություններին, և՛ 17 ուժերին ու կոչ անի զերծ մնալ բախումներից, ոչ թե կողմերից մեկին սատարող կոչով հանդես գա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան