Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կորոնավիրուսով վարակվածի հետ շփման պատճառով ինքնամեկուսացել է։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, գրում է ՌԻԱ Նովոստին։ Մինչ այս ծրագրված բոլոր այցերն ու հանդիպումները հետաձգվել են։ «COVID-19-ով վարակված հետ շփման պատճառով Սերգեյ Լավրովը ինքնամեկուսացել է։ Նրա ինքնազգացողությունը լավ է»,- տեղեկացրել են ԱԳՆ-ից։

