ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի պաշտոնակից Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին է անդրադարձել։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։ «Վլադիմիր Պուտինը իրանցի գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է ՌԴ-ի միջնորդությամբ ձեռնարկված ջանքերի մասին՝ այդ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Իրանի նախագահն իր աջակցությունն է հայտնել մարդասիրական նպատակներով կրակի …

