Էրդողանը պնդում է, թե Պուտինը սատարում է անվտանգության պլատֆորմ ստեղծելու Բաքվի գաղափարը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ՌԴ նախագահը սատարում է տարածաշրջանային անվտանգության ապահովման հարթակ ստեղծելու՝ Բաքվի գաղափարը, որը կարող է ներառել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և Հայաստանը: Թուրքիայի նախագահը նման պնդմամբ հանդես է եկել Ադրբեջանից վերադառնալիս օդանավում լրագրողներին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Պարոն Պուտինը դրական է վերաբերվում այս գաղափարին: Հեռախոսազրույցի ժամանակ նա հարցրեց, թե ինչ կարծիք ունեմ այդ հարցի վերաբերյալ: Ես պատասխանեցի, որ այն բանից հետո, երբ Ալիևը դրական է արձագանքել, կարևոր է, որ ես ևս դրական վերաբերվեմ դրան: Այս հարցում նույնիսկ Վրաստանն էր դուրս եկել օրակարգ»,- Էրդողանի խոսքերն է մեջբերել Haberturk-ը:

Էրդողանը նաև հայտարարել է, որ այդ հարթակին Երևանի միանալու դեպքում «Թուրքիայի ու Հայաաստանի միջև հարաբերություններում կարող է նոր էջ բացվել»։

Դեկտեմբերի 10-ին Իլհամ Ալիևը Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, թե Բաքուն և Անկարան պետք է տարածաշրջանում համագործակցության նոր բազմակողմ պլատֆորմ ստեղծեն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո:

Տաթև Ֆռանգյան