Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Արցախի հերոս» բարձրագույն կոչում և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններ շնորհելու որոշումներ է ստորագրել: «Սիրելի՛ հայրենակիցներ, Որոշմանս համաձայն՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Սուրեն Բարսեղյանին (լուսանկարում ինձնից աջ) կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում, իսկ նրա տեղակալներ Արայիկ Գալստյանին …

