2016 թ․ Հայաստանը ԼՂ ճանաչման հարցով բոլոր փաստաթղթերը պատրաստել էր․մենք պատրաստ էինք դրան․Նալբանդյան

Լուրեր

23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
Բոլորը

Արցախի միջանկյալ և վերջնական կարգավիճակի վերաբերյալ հարցն առկա է եղել աշխատանքային բոլոր փաստաթղթերում՝ և՛ մինչ Կազանյան, և՛ Կազանյան, և՛ դրանցից հետո տեղի ունեցած բանակցություններում: Այս մասին այսօր Կոնստանտին Զատուլինի և Վլադիմիր Կազիմիրովի մասնակցությամբ քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Պետք է հասկանալ, որ Կազանյան բանակցություններից հրաժարվել է ոչ թե Հայաստանն, այլ Ադրբեջանը»,- շեշտեց Նալբանդյանը՝ հավելելով, որ Կազանյան բանակցություններից հետո էլ բանակցությունները շարունակվել են:

Անդրադառնալով ԼՂ վերջնական կարագվիճակի հարցին՝ Նալբանդյանն ընդգծեց, որ այժմ, երբ պատերազմ է տեղի ունեցել, և Ադրբեջանից տեսակետներ են հնչում, որ ոչ մի կարգավիճակ էլ չի կարող լիել, հարցը շարունակում է գոյություն ունենալ:

«Ադրբեջանը պատերազմի հետևանքով որոշեց երեք սկզբունքներից առաջինի՝ տարածքային ամբողջականության հարցը, բայց այդ դեպքում ո՞ւր մնաց ԼՂ կարգավիճակի հարցը»,- նշեց նախկին արտգործնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: