Ամենակարևորը ԼՂ կարգավիճակի հարցն է․ այս խնդիրը բաց է մնում․ Էդվարդ Նալբանդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
Բոլորը

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա գլխավոր հարցը` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը. այս հարցը բաց է մնում: Ռուսաստանի ղեկավարության հետագա հայտարարություններում նշվել է, որ հարցը բաց է մնում և կարող է քննարկվել հետագայում: Այս մասին այսօր Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա հավաստմամբ՝ դա շատ կարևոր կետ է, և այն քննարկվել է բանակցությունների տարբեր փուլերում, այդ թվում` Կազանում:

«Շատ կարևոր է, թե որքանով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կկարողանան շարունակել բանակցությունները ժամանակավոր կարգավիճակի որոշման շուրջ: Ի՞նչ է լինելու Ղարաբաղի հետ, ինչպե՞ս է այն ղեկավարվելու: Կողմերի քննարկած բոլոր աշխատանքային փաստաթղթերի համաձայն` սա շատ լուրջ կետ է, որտեղ սահմանվում էր, որ ժամանակավոր կարգավիճակի ընթացքում Լեռնային Ղարաբաղը կձևավորի իշխանության բոլոր ճյուղերը, իրավապահ համակարգը և կունենա արտաքին հարաբերությունների հնարավորություն:

Բացի այդ, այս ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղը կարող է իրավունք ունենալ մասնակցել միջազգային կազմակերպություններին, եթե միջանկյալ կարգավիճակը չի խանգարում դրան, հնարավորություն կունենա ուղիղ օտարերկրյա ներդրումներ ստանալ, մուտք ունենալ դեպի արտաքին շուկաներ, ուղիղ տնտեսական և հումանիտար օգնություն ստանալ: Ամենակարևորն այն է, թե ի՞նչ է լինելու անվտանգության հետ ժամանակավոր կարգավիճակի ընթացքում»,- նշեց Նալբանդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: