Եթե ընդդիմադիրների օրակարգը վարչապետի հրաժարականն է, ոչ թե՝ արտահերթը, երևի մտահոգվելու տեղ ունեն. Արտակ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

«Ինստիտուտների միջոցով է ժողովրդի քվեն իրացվում: Երբ որ գնահատական է տրվում հանրահավաքներին մարդկանց քիչ-շատ մասնակցությանը, չպետք է մոռանանք, որ հեղափոխությունից հետո սահմանադրական ճանապարհով տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, և այդ ընտրությունների արդյունքների կրողն ենք մենք, իհարկե միայն ժողովրդի մասնակցության թվով առաջնորդվելը լավագույն ցուցիչը չէ: Ժողովրդի քվեն է այն լակմուսի թուղթը, որը ցույց է տալիս իրական աջակցությունը»,- Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ արձագանքելով ընդդիմադիրների պնդումներին, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա, և որ հանրահավքների սակավամարդ լինելը պայմանավորված է նրանով, որ մարդիկ վշտի և խոր ապատիայի մեջ են մեջ են:

Հարցին, թե արդյո՞ք հիմա լավագույն լուծումը արտահերթ ընտրությունների գնալն  է, Մանուկյանը պատասխանեց, որ վարչապետի առաջ քաշած թեզին լիովին համաձայն է. «Չպետք է անտեսել ժողովրդին, ժողովրդին պետք է հնարավորություն ընձեռվի, որպեսզի ազատ արդար թափանցիկ եղանակով իրացնի իր քվեն: Այս իշխանությունը պետք է ապահովի, որ ժողովրդի քվեն վերադարձվի ժողովրդին և վերադարձվի հարատև»:

«Եթե ընդդիմադիրների օրակարգը վարչապետի հրաժարականն է, ոչ թե արտահերթ ընտրությունները, երևի մտահոգվելու տեղ ունեն»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: