Այսօր պաշտոնական այցով Մոսկվայում է Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա արդեն հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը նախ առանձնազրույց են ունեցել, այնուհետ հանդիպումը շարունակվել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Հանդիպման արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում։ Մասնավորապես, անդրադառնալով հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային դեպքերին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ապագայում նման …

