Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Արցախի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը
Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կայքը։
ՌԴ ՊՆ կայքում հրապարակվել է խաղաղապահ գործողության անցկացման գոտու նորացված քարտեզը։
Ըստ որի՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ են անցել նաև Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքները։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեկ գրավել էր Հին Թաղեր գյուղը ու մասամբ մտել նաև Խծաբերդ։