ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը: ՍԴ թեկնածու Երվանդ Խունդկարյանին խորհրդարանում ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։ Դրանից հետո պատգամավորներին իր տեսլականները ներկայացրեց Խունդկարյանը, ապա պատգամավորները հարցեր ուղղեցին նրան: ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, դիմելով Երվանդ Խունդկարյանին, նշեց. «Դատական համակարգը տնտեսության վրա ազդող ամենակարևոր գործոններից մեկն է: Միշտ հնչել …

