ԵՄ դեսպանները հաստատել են «Brexit»- ի համաձայնագիրը և հունվարի 1-ից դրա ժամանակավոր կիրառումը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԵՄ անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեն երկուշաբթի օրը  հաստատել է Brexit- ից հետո միության և Մեծ Բրիտանիայի միջև առևտրի և համագործակցության մասին համաձայնագիրը և միաձայն կողմ է արտահայտվել 2021 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում դրա ժամանակավոր կիրառմանը: Այս մասին Twitter– ում գրել է կոմիտեի խոսնակ Սեբաստիան Ֆիշերը:

«Կանաչ լույս  Brexit-ի գործարքին․ դեսպանները միաձայն հավանության արժանացրին 2021 թվականի հունվարի 1-ից առևտրի ու համագործակցության մասին ԵՄ ու Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագրի ժամանակավոր կիրառմանը։ Հաջորդ փուլը գրավոր հաստատման գործընթացն է, որը պետք է ավարտվի մինչև վաղը՝ ժամը 15։00-ը»,- գրել է Ֆիշերը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 24-ին Բրյուսելն ու Լոնդոնը Brexit-ից հետո գործընկերության մասին տեքստում փոխզիջումների էին հասել։ ԵՄ-ի կողմի գլխավոր բանակցող Միշել Բարնյեի խոսքով՝  համաձայնագիրը նախատեսում է ազատ առևտուր առանց քվոտաների և սակագների, միմյանց  ծովային և օդային տարածք անսահմանափակ մուտք և ծովային ռեսուրսների հավասարակշռված հասանելիություն: Կողմերը մտադիր են իրենց քաղաքացիներին հավասար հասանելիություն ապահովել սոցիալական համակարգերում:

Տաթև Ֆռանգյան