Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի Սալուտ, Վարդաղբյուր, Հարթաշեն գյուղերի բնակիչները հրաժարվում իրենց երեխաներին ուղարկել հարևան Մուսայելյան գյուղի դպրոցը։ Խնդիրը տրանսպորտի բացակայությունն է։ Նախկինում աշակերտներին դպրոց են տեղափոխել միկրոավտոբուսով, որն աշխատել է պայմանագրով․ վճարվել է մեքենայի սպարասարկման վարձն ու վարորդի աշխատավարձը։ Հիմա կարգը փոխվել է, միկրոավտոբուսն այլևս չի սպասարկում համայնքների երեխաներին։ «Մինչև օրենքի փոխվելը՝ դպրոցներին հատկացված …

