17 ուժերը մենակ են մնացել․ ՀՀԿ-ին կցված, դիմազրկված ուժերին չի վստահում հասարակությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ

2020-ը ծանր տարի էր Հայաստանի համար՝ պատերազմներ, կորոնավիրուս, հազարավոր զոհեր, վիրավորներ, տարածքային կորուստներ և այլն։ Քաղաքական դաշտը, որտեղ խնդիրները լուծելու գեներացիա պիտի լիներ, այսօր զբաղված է ատելության խոսքով, հայհոյանքներով ու վիրավորանքներով պայքարելով միմյանց դեմ։ Ինչո՞ւ մենք չենք գնում ապաքինման, վերականգնման, ցավերի ամոքման ճանապարհով:

-Խնդիրը շատ խորը արմատներ ունի, և այդ արմատները գալիս են նրանից, որ Հայաստանում անցած 30 տարիներին այդպես էլ քաղաքական դաշտը չկայացավ: Եթե նայենք դեպի անցյալ, կտեսնենք, որ քաղաքական դաշտի վերացումը սկսվեց 1998թ.-ից հետո, երբ ասպարեզից դուրս հանվեցին կայացած կուսակցություններ: Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ուժերի քայքայման շատ լավ տեխնոլոգիա ուներ: Օրինակ՝ դուրս մղվեց ԱԺՄ-ն, որտեղ կային ազդեցիկ քաղաքական գործիչներ՝ Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանը, Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը… Եվ այն ժամանակ ՀՅԴ-ն էլ ավելի քաղաքական կառույց էր, քան 98-ից հետո, երբ հասարակության մեջ ընկալվեց որպես ՀՀԿ-ի կցորդի: Կամ «Սահմանադրական իրավունք» միությունը, որի ղեկավար Ա.Խաչատրյանը, նաև Կ.Վարդանյանը բավականին ծանրակշիռ քաղաքական գործիչներ էին, և այդ կուսակցությունը նույնպես ջլատեցին… Այսինքն՝ այս շրջանում քաղաքական դաշտը պարզապես ջլատվեց, և այսօր փաստացիորեն կանգնել ենք մի իրավիճակի առաջ, երբ ՀՀԿ-ին կցված և, ըստ էության, դիմազրկված քաղաքական ուժերն այսօր հասարակության մեջ չունեն ընդունելություն և վստահություն:

-Ինչո՞ւ մարդիկ ընդդիմադիր 17 ուժերի կողքին չեն այն ծավալով և ուժգնությամբ, որ հնարավոր լինի վարչապետին հեռացնել, ինչպես իրենք են նպատակադրվել։ Սարսափելի բան է տեղի ունեցել՝ պատերազմ, զոհեր, տարածքների կորուստ: Սա բավարար պատճառ չէ՞ մարդկանց մոտ մոտիվացիա առաջացնելու՝ դուրս գալ փողոց:

-Այն, որ իշխանությունը տանուլ տվեց պատերազմը, և որ բավականին ծանր վիճակի առջև է կանգնեցրել այսօր Հայաստանը, դա, իհարկե, իշխանափոխության կարևոր հիմք է, և պետք է լինի իշխանափոխություն։ Հայաստանում շատ քիչ մարդ կա, որ դրանում կասկածում է, բայց հասարակությունը չի արձագանքում «17+» ուժերին, որովհետև ամենակարևոր բանը, որ այսօր մարդկանց պետք է, կայունության զգացումն է: Ընդդիմության այդ խմբերը և առանձին գործիչները որևէ հույս չեն ներշնչում մարդկանց, նրանց գործունեության մեկնարկը եղավ սարսափելի ապակառուցողական: Այսինքն՝ բոլորս հասկանում ենք, որ իշխանությունը պետք է փոխվի, բայց ոչ ոք չի ուզում, որ դա ահաբեկչական ոճաբանության, հռետորաբանության և փողոցում այդպիսի պրակտիկաներ կիրառելու միջոցով լինի, ոչ ոքի պետք չէր, որ մարդիկ գնային ինչ-որ մի խմբագրության իրերը ջարդուխուրդ անեին, մտնեին Կառավարության շենք, Ազգային ժողով: Նիկոլ Փաշինյանի «լայվից» հետո բոլորս հասկացանք, որ այդ մարդն ադեկվատ հոգեվիճակում չէ, և չի կարող որոշումներ կայացնել, և այդ ժամանակ մեզ անհրաժեշտ էր, որ գործող իշխանությունից լինեին մարդիկ, ովքեր կկարողանային կոնսոլիդացնել եղած քաղաքական դաշտը, որովհետև մենք իրավունք չունեինք հենց այդ պահին արագ իշխանափոխություն անելու: Եղած քաղաքական ուժերի լրջությունը երևում է հենց երկրի առջև կանգնած խնդիրների նկատմամբ իրենց մոտեցումից, իսկ այդ պահին ամենալուրջ խնդիրը հենց հասարակությանը խուճապից զերծ պահելն էր, համերաշխություն պահպանելը, սեփական պարտությունը սթափ ընդունելու և որոշումների, քայլերի գնալու ունակությունը: Պետք էր իշխանությունից գտնել ադեկվատ մարդկանց, նրանց հետ սկսել խորհրդակցություններ, որպեսզի երկիրը տանեին կայուն վիճակի: Մեզ պետք է կոնստրուկտիվ հուն: Մարդիկ համախմբում են ուզում, մինչդեռ քաղաքական ուժերը, գործիչները պիտակավորում են միմյանց, անգամ ժողովրդին անվանելով «անասուն» կամ «ժեխ», և ոչ ոք երաշխիք չունի, որ հենց իրեն նկատի չունեն այդպես պիտակավորելով: Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ քաղաքական պրոցեսի ամենաառանցքային մեխանիզմը՝ ընտրությունները, որն իշխանափոխության ու կայունություն ձևավորելու միակ ճանապարհն է, տանեն դեպի բախումնային հռետորաբանության դաշտ: «Արյուն կթափվի» արտահայտությունն անթույլատրելի է: Այսքան արյուն թափվելուց հետո երկրի ներքաղաքական կյանքում «արյուն կթափվի» բառակապակցությունն օգտագործելը սարսափելի բան է, դա անտարբեր և արհամարհական վերաբերմունք է հասարակության՝ երկրի ներսում կայունություն հաստատելու պահանջմունքի նկատմամբ: Մարդիկ այսպիսի արտահայտություններից ավելի էին լարվածության ու անորոշության մեջ ընկնում: Այսօր ամենակարևորը մարդկանց մեջ անորոշության և անկայունության զգացումը հաղթահարելն է, իսկ դա կարող է հաղթահարվել այն ժամանակ, երբ որ մարդիկ կտեսնեն, որ ովքեր դուրս են եկել քաղաքական ասպարեզ, նրանք իրար հետ երկխոսելու միջոցով են փորձում խնդիրներին լուծում տալ, ոչ թե կռիվների ու բախումների միջոցով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան