ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Լուրեր

11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
Բոլորը

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի շենքային պայմաններին և զորակցելու բուժում ստացող զինվորներին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը ներկայացրել են կառույցը, սրահները, որտեղ իրականացվում է զինվորների բուժման ընթացքը, սարքերը, որոնցով վերջին տարիներին համալրվել է կենտրոնը, քննարկվել են առաջիկա անելիքները և լուծում պահանջող հրատապ խնդիրները:

Ինչպես ներկայացրել է Ա. Մուրադյանը, «Զինվորի տուն»-ը հագեցած է ժամանակակից վերականգնողական սարքերով և իր հնարավորություններով տարածաշրջանում եզակի կենտրոն է։ Բացի վերականգնողական ծառայություններից ու բուժօգնությունից՝ կենտրոնում զինվորական հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են նաև հոգեբանական աջակցություն, մասնակցում ուսումնական ծրագրերի, լուծվում են նրանց սոցիալական ինտեգրման և զբաղվածության հարցերը։ Նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի աշխատակազմին անձնվեր աշխատանքի և մեր օրերում այդ կարևոր գործն իրականացնելու համար՝ նշելով, որ յուրաքանչյուր զինվորի կյանք անփոխարինելի է բոլորիս համար:

Նախարարը և նախարարի տեղակալը նաև շրջել են հիվանդասենյակներով, ծանոթացել ու զրուցել զինվորների հետ:

«Ես դեռևս չեմ կարողանում քայլել, բայց ամեն առավոտ հավաքում եմ իմ անկողինը, իսկ շատերը քայլում են, բայց ծուլանում են անգամ անկողինը հավաքել. ո՞վ է մեզանից հաշմանդամը»,- զրույցի ընթացքում հումորով ասել է բուժման կուրս անցնող զինվորներից մեկը՝ Հենրին:

Նշենք նաև, որ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը Հովհաննես Թումանյանի, Ռուսական արվեստի թանգարանների և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կողմից Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գրադարանին նվիրել է արժեքավոր գրքեր: