Շիրակում ամփոփել են տարին․ Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է նոր փոխմարզպետին

Լուրեր

06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
Բոլորը

Այսօր կայացել է Շիրակի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը։ Այն մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Հայրենիքի համար կյանքը զոհաբերած զինվորների։ Այնուհետև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը համայնքի ղեկավարներին է ներկայացրել մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանին, հաջողություններ մաղթել աշխատանքում։

«2020 թվականը մարտահրավերներով լի տարի էր՝ աննախադեպ խնդիրներով։ Այս տարին սկսվեց համավարակով, այնուհետև շարունակվեց պատերազմով։ Ուզում եմ գոհունակությունս հայտնել մեր համայնքների ղեկավարներին, որոնք թե՛ համավարակի բռնկման օրերին, թե՛ պատերազմի ժամանակ ամեն ինչ արեցին, որ կարողանանք պայքարել այս դժվարությունների դեմ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։

Պողոս Աբրահամյանը զինվորական է, 2018-2019թթ․ զբաղեցրել է Վ․Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի օգնականի պաշտոնը։ Նա համակարգելու է Շիրակի մարզում աշխարհազորի ձևավորման աշխատանքները։

Նիստին տարեկան հաշվետվությամբ հանդես են եկել նաև ոլորտային պատասխանատուները:

Մասնավորապես, նշվել է, որ Շիրակի մարզում քաղաքաշինության բնագավառում 2020թ. ընթացքում պետական բյուջեի միջոցներով և այլ ֆինանսական աղբյուրներով իրականացվել են շուրջ 30.951 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, որից մարզում ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը կազմել է շուրջ 21․83 միլիարդ դրամ:


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 68 սուբվենցիոն ծրագրային հայտ, որից 60-ը գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել։

2019 թվականի համեմատությամբ՝ 2020-ին շուրջ 1․100 հեկտարով պակասել են աշնանացանի ցանքատարածությունները, սական 630 հա-ով ավելացել են գարնանացանի, 50 հա-ով՝ հատիկընդեղենային մշակաբույսերի, 230 հա-ով՝ կարտոֆիլի և 20 հա-ով՝ տեխնիկական մշակաբույսերի ցանքատարածությունները։ 2021թ. բերքի տակ ցանվել է 14․894 հա աշնանացան ցորեն՝ նախորդ տարվա 14․791 հա-ի դիմաց:

2020թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ՝ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել է 76.1%-ով։ Գյումրին սեփական եկամուտները կատարել է 82.6%, Արթիկ քաղաքը՝ 77.9%-ով: Մարզի 27 համայնքներ չեն ապահովել 2020թ. տասներկու ամիսներին արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը՝ 76.1%-ը:
Մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը 2020 թվականին զբաղվել է ինչպես Արցախից ժամանած ընտանիքների խնդիրներով, այնպես էլ համավարակի ժամանակ իրականացվել են քաղաքացիների առաջնային կարիքի գնահատումներ, գիշերօթիկ հաստատությունների լուծարման և հատուկ դպրոցների՝ ՏՄԱԿ-երի վերակազմակերպման գործընթացով պայմանավորված աշխատանքներ։

«2021 թվականը դժվար աշխատանքի տարի է լինելու, համայնքներում կան խնդիրներ, որոնք առաջացել են համավարակի ու պատերազմի հետևանքով, դրանց լուծմանն է միտված լինելու բոլորիս աշխատանքը։ Իմ հորդորն է բոլորիդ՝ առանձնահատուկ վերաբերմունք և ուշադրություն դարձնել հատկապես այն մարդկանց և ընտանիքներին, որոնք հայրենիքի համար տվել են իրենց զավակներին ու ամուսիններին, ձեր հոգատարությունն ու վերաբերմունքը պետք է առանձնահատուկ լինի նրանց, մեր վիրավորների, գերիների ընտանիքների հանդեպ։ Բարդ տարի է մեզ սպասվում, թող 2021-ը լինի հաջողված աշխատանքի տարի»,- հանդիպումն ամփոփել է մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Էմմա Չոբանյան