Մեկ օրում Ռուսաստանի Դաշնության 84 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 6․595 նոր դեպք, պացիենտների 24%-ի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ապաքինվել է 6․130 մարդ, 149-ը՝ մահացել։ ԱՀԿ տվյալներով՝ ամբողջ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 31․4 միլիոնը, նրանցից 970 …

