ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության օրակարգում է

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ընթացիկ տարում՝ ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ, Շվեդիան իրենից կախված ամեն բան կանի, որպեսզի ԵԱՀԿ-ն կարողանա իրական փոփոխություն մտցնել և պաշտպանել այն հիմնադրույթները, որոնց վրա հիմնադրվել է Կազմակերպությունը: Այս մասին, ԵԱՀԿ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ այսօր ԵԱՀԿ Մշտական խորհրդին ուղղված իր վիրտուալ ուղերձում ասել է Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեն:

Մանրամասնելով Շվեդիայի նախագահության առաջնահերթությունները ՝ նա ասել, որ կենտրոնանալու են բոլոր 57 անդամ  պետությունների կողմից կիսված սկզբունքների և պարտավորությունների վրա ՝ պաշտպանելով եվրոպական անվտանգության կարգը և պահպանելով ԵԱՀԿ համապարփակ անվտանգության հայեցակարգը: Նա հավելել է, որ քաղաքական և տնտեսական անվտանգությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունն ու հավասարությունը միմյանց հետ փոխկապակցված են:

Անդրադառնալով տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանը՝ Լինդեն նշել է, որ դրանք առաջնահերթ են լինելու  Շվեդիայի նախագահության ժամանակաշրջանում՝ նշելով Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում և Բելառուսում ընթացող հակամարտություններն ու ճգնաժամերը:

«Միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող սպառնալիքները, ինչպես նաև հակամարտությունների պատճառած տառապանքները պարզապես անընդունելի են։ Ուստի մենք պետք է մեր օրակարգում պահենք  տարածաշրջանում առկա հակամարտությունների լուծումը»,- ասել է նա:

Վերջինս հավելել , որ իրենց նախագահությունը կոչ է անելու հարգել միջազգային իրավունքը բոլոր հակամարտություններում և աջակցելու է մարդասիրական ջանքերին:

Տաթև Ֆռանգյան