Մենք չենք բացառում, որ հենց վաղը պարոն Ծառուկյանի անձեռնմխելիության հարցը առավոտյան արտահերթ նիստով կարող է ԱԺ բերվել և դիտարկվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը։ «Հավանական համարում ենք, որովհետև հայտնի նիստի մեր հայտարարությունից հետո մեր բոլոր տարածքային կառույցներում լուսադեմին՝ առավոտյան 7-ին մտել են խուզարկության։ Արդեն թիվը հստակ չեմ հիշում, թե …