Ոհմակով հարձակվեցին Հայաստանի վրա․ այդ խմբակային բռնաբարության հաջողությունը ռազմական շքերթով նշեցին․ Հմայակ Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 16:03
Եմենի հութիները գրավել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի առանցքային կղզին. Թրամփը մերժել է հութիներին հարվածելու՝ սաուդյան թագաժառանգի խնդրանքը
11.09.2026 | 15:51
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 15:43
«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նոր կապ կստեղծվի»․ադրբեջանցի նախարար
11.09.2026 | 15:34
«Հանձնարարել եմ, որ կարգավորումը վերացնեն, չկա՛ այլևս 25%»․ Փաշինյանը փոխում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը
11.09.2026 | 15:27
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
11.09.2026 | 15:18
Նուբարաշեն ՔԿՀ-ի պաշտոնատար անձը ձերբակալվել է․ ՀԿԿ
11.09.2026 | 15:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում գազն էժան չէ // Ալեն Սիմոնյանը՝ Բաքու այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 15:02
Նյու Յորքում դրոնները վերստեղծել են երկվորյակ աշտարակների ուրվագիծը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 25-րդ տարելիցի կապակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 14:53
«Մասրիկ» լիմոնադի երեք արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն
11.09.2026 | 14:45
Իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը` Հայկ Սարգսյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:34
Լիտվան ՌԴ միջուկային զենքի նշանառության տակ կհայտնվի, եթե իր տարածքում միջուկային զինանոց տեղակայի․ Պեսկով
11.09.2026 | 14:25
Մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:16
ՕՍՏ-ի խինկալին ու տոլման կրկին կարտադրվի
11.09.2026 | 14:05
Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի հարձակումների 25-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն
11.09.2026 | 13:56
Հայաստանում գազը էժան չէ, «Գազպրոմ Արմենիան» մեծ շահույթներ է ստանում․ Փաշինյան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ

Պարո՛ն Հովհաննիսյան, 44-օրյա պատերազմի արդյունքում հայկական բանակը կորուստներ է կրել և որոշակի անորոշություն կա, թե ինչպես պետք է պետությունը բարելավի անվտանգային միջավայրը, ապահովի անվտանգություն։ Ի՞նչ լուծումներ կան։ 

-Այսօր մեր անվտանգությունը հարցականի տակ է, մեր անվտանգության հիմնադրույթներն այդ առումով պիտի վերախմբագրվեին, և դա պետք է աներ Ազգային ժողովը՝ հատուկ նիստում։ Այս երկու ամսում Ազգային ժողովը չի անդրադարձել երկրի անվտանգության խնդիրներին, այդ ի՞նչ Ազգային ժողով է՝ պառլամենտական հանրապետությունում։ Իսկ ինչ պետք է աներ Ազգային ժողովը. մենք այստեղ շատ հետաքրքիր հնարավորություն ուներ։ Պատերազմի ողջ ընթացքում լսում էինք Ռուսաստանի տարբեր պատասխանատուներից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, այնտեղ կա ռազմական հենակետ, ՀԱՊԿ-ի անդամ է, բայց Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է։ Մեր անվտանգության հիմնադրույթներում պետք է մտցնենք հետևյալը․ եթե Ռուսաստանը ունի ռազմավարական գործընկեր, մենք էլ դաշնակիցն ենք, մենք օգտագործում ենք նրա մտքի թռիչքները մեր անվտանգության հիմնադրույթները պարզաբանելու համար, և ուրեմն՝ Հայաստանի ռազմավարական գործընկեր պետք է հանդիսանան բոլոր այն երկրները, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։

Այդպիսի փոփոխություն կատարելն ի՞նչ կտա Հայաստանին։ 

-Դա այն կտա, որ նրանք իրավունք կունենան մեր տարածքում ստեղծել ռազմական հենակետեր, միասին պաշտպանելու հայությանն այն վտանգից, որն այսօր հստակ ուրվագծվում է։

Բայց այդպիսի պայմանագիր Հայաստանն արդեն ունի Ռուսաստանի հետ։

-Ռուսաստանն ունի մեզ հետ պայմանագիր, բայց ասում է՝ գիտե՞ք ինչ, Ադրբեջանը՝ ձեր թշնամին, մեր ռազմավարական գործընկերն է։ Հիմա մենք ասում ենք՝ հարգելի՛ Ռուսաստան, ոչ ոք կասկածի տակ չի դնում այդ կարգավիճակը որպես դաշնակից, բայց դու՝ որպես միակ դաշնակից, ի վիճակի չեղար ապահովելու մեր ժողովրդի անվտանգությունը, 21-րդ դարում հայերին տեղահանեցին։ Քո արածը բավարար չի մեր անվտանգության ապահովման տեսանկյունից, և դրա ապացույցը մեր մայրերի արցունքներն են, դրա ապացույցը տնազրկված մարդիկ են։

Իսկ ինչո՞ւ չապահովվեց մեր անվտանգությունն այնպես, ինչպես մենք էինք պատկերացնում։ 

-Այո՛, մեր սխալն է եղել, Փաշինյանի սխալն է եղել ավելի ճիշտ։ Նա եկավ ի՞նչ ծրագրերով, որ հրապարակել էր նաև Ազգային ժողովի ամբիոնից։ Ռուսաստանն իր այլափոխությանը չհավատաց, ռուսաստանյան իստեբլիշմենթը գիտե՞ք՝ ինչպես է մտածում, որ Նիկոլ Փաշինյանն Արևմուտքի գործակալ է և նպատակ ուներ հասնելու ուղիղ ռազմական ընդհարման Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Մենք պետք է վերաիմաստավորենք մեր անվտանգության ուղիները և միջոցները։ Նախ՝ այսօր եթե խմբագրենք մեր դոկտրինը և մտցնենք այդ կարգավիճակը, այդ դեպքում այն երկրները, որոնք ունեն հոծ հայկական համայնքներ, կարող ենք բանակցել նրանց հետ՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, որ նաև Մինսկի խմբի համանախագահներն են, Ռուսաստանի, որպեսզի Հայաստանի անվտանգությունն ապահովվի հետևյալ կերպ՝ յուրաքանչյուր այդ երկրում իրենց զինված ուժերի կազմում ստեղծվեն հայկական ստորաբաժանումներ, որոնք համալրվեն այդ երկրների քաղաքացի հայերով, և տեղակայվեն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ինչո՞ւ, որովհետև Հայաստանն այսօր աշխարհի ամենախոցելի կետն է։ Խոցելի է, որովհետև Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց հայ ժողովրդի և Հայաստանի դեմ և մի ամբողջ ոհմակով՝ Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան և տեռորիստներ, հարձակվեցին հայության վրա, և այդ խմբակային բռնաբարության մեջ հաջողությունը նշեցին ռազմական շքերթով, որի ընթացքում Էրդողանը վկայակոչում էր Էնվեր փաշային և ասում էր՝ նրա հոգին հիմա փառավորվեց, ցնծության մեջ է։ Այսինքն, նա ասաց՝ այս բռնաբարությունը այն՝ 1915 թվի բռնաբարության շարունակությունն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան