Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանական զորքերի ռազմական հանցագործությունները շարունակում են աճել։ Ներկայումս Ադրբեջանը հրթիռակոծել է ծննդատունը, որն օգտագործվում է COVID-19-ով պացիենտների բուժման համար, պատմական եկեղեցին եւ ամբողջ Արցախում բազմաթիվ այլ քաղաքացիական օբյեկտներ։ Պետքարտուղարությունը պետք է դատապարտի այս նողկալի գործողությունները»։

