Ռուբինյանին որևէ բան բացատրելու պարտավորություն չունեմ․ Սոֆյա Հովսեփյանը՝ հնչած քննադատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Իմ դեմ սկսեցին մեծ արշավ, փորձեցին հեղինակազրկել՝ կեղծ էջերով ինֆորմացիա տարածելով, բայց դա նրանց չհաջողվեց»,- այս մասին Factor.TV-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին իր հայտարարությանը հաջորդած քննադատություններին, որ հնչեցրին իմքայլական գործընկերները:

Նրա խոսքով՝ իր հայտարարությունը նախորդել էր հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը, և, թերևս, իր խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարություններով ու գրառումներով շեղում էին մարդկանց ուշադրությունը. « Բայց դա երկար չտևեց, որովհետև մարդիկ հասկացան, որ հունվարի 11-ի օրը և դրա հետևանքները շատ ավելի կարևոր էր, քան խմբակցությունից իմ դուրս գալը»:

Անդրադառնալով քննադատությանը, որ խմբակցությունից դուրս եկող պատգամավորները բարոյական իրավունք չունեին լքելու խմբակցությունը, քանի որ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ էին ընտրվել, Հովսեփյանը նշեց. «Իսկ ի՞նչ ասել է բարոյական իրավունք, թող այդ հարցին պատասխանեն»:

Հիշեցնենք  «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը, գրել էր, թե խմբակցությունը լքած պատմգավորները պետք է առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում։

Սոֆյա Հովսեփյանը արձագանքելով Ռուբինյանի տեսակետին՝ նշեց, որ նրան, ինչպես և որևէ այլ պատգամավորի, որևէ բան բացատրելու ո՛չ ցանկություն, ո՛չ պատրաստակամություն, ո՛չ էլ պարտավորություն ունի: «Ես իմ քայլերի համար նախևառաջ ինքս ինձ եմ հաշիվ տալիս, և հետո նաև ինձ ընտրողներին»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: