Պատգամավորները, հնարավոր է, ԱԺ-ն լուծարելու լիազորություն ստանան. «Իմ քայլում» գաղափար կա

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Պատգամավորները, հնարավոր է, Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակելու (լուծարելու) հնարավորություն ունենան: Բանն այն է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ունի գաղափար՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով հասնել նրան, որ պատգամավորները լիազորություն ունենան նախագիծ բերել խորհրդարանի օրակարգ և կողմ քվերակությամբ լուծարել Ազգային ժողովը: Այս մասին Factor.am-ի հետ մասնավոր զրույցներում հայտնել են իշխանական «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ:

Ազգային ժողովը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Factor.am-ին փոխանցեց, որ իր գաղափարի մասին մեկնաբանություն չունի:
Նշենք, որ այս գաղափարի շուրջ, մեզ հասած տեղեկություններով, քննարկում է եղել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության առանձին պատգամավորների հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել:

Հավելենք, որ գործող Սահմանադրությամբ՝ խորհրդարանն արձակվում է, եթե վարչապետի հրաժարականից կամ պաշտոնը թափուր մնալուց հետո երկու անգամ ԱԺ-ն չի կարողանում վարչապետ ընտրել:

Նարեկ Կիրակոսյան