Մահապատիժը աստիճանաբար վերանում է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի նիստում նշեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Այս պատերազմում Ադրբեջանը փորձեց կիրառել արտադատական մահապատիժ. խոսքը վերաբերում է Հադրութում տեղի ունեցածին: Սա որևէ աղերս չունի այն ընթացակարգերի հետ, որոնք նախատեսված են միջազգային իրավունքով: Սա դատապարտելի է, և այս հարցով մենք պետք է հետզհետե …

