Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի ժամանակ դատախազ Արսեն Մարտիրոսյանն ու Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը վեճի բռնվեցին: Մակինյանը դատախազին մեղադրեց էթիկան խախտելու համար, նշելով, որ նա պաշտոնաթող նախագահի առողջական վիճակը կասկածի տակ է դնում: Դատավորը միջամտեց և կողմերին հանդարտության կոչ արեց: Մանրամասները՝ տեսանյութում: