Անահիտ Ավանեսյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
Քաղաքականություն
18.01.2021 | 17:01ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Փաշինյանի որոշմամբ Անահիտ Ավանեսյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Անահիտ Ավանեսյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: