Մենք լավ գիտակցում ենք, որ Ադրբեջանական բռնապետությունը ռազմական գործողություններ կարող է սկսել նաև ՀՀ սահմանների ուղղությամբ։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում։ «Կարող է դիմել տարբեր սադրանքների տարածաշրջանում իրավիճակն ամբողջովին ապակայունացնելու համար։ Այս է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք»,- նշեց Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

