Կրակի հետ նման խաղը չպետք է կրկնվի․ Գերմանիան դրական ազդակներ է նկատում Թուրքիայի վարքագծում․ AP

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Թուրքիայի մայրաքաղաքում տեղի կունենա Գերմանիայի արտգործնախարարի հանդիպումն իր գործընկերոջ հետ թուրք-եվրոպական հարաբերություններում փոթորկոտ տարուց հետո, գրում է Associated press-ը։

Անկարա այցի նախաշեմին Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը խոսել է 2020 թվականի դժվարությունների մասին ու նախազգուշացրել է, որ «կրակի հետ նման խաղը չպետք է կրկնվի»։

Այցը տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակից Թուրքիայի ու Հունաստանի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին։ Արևելյան Միջերկրականում էներգետիկ իրավունքների ու ծովային սահմանների շուրջ տարաձայնությունների ֆոնին երկու հարևան երկրները կանգնել էին պատերազմի եզրին, գրում է լրատվականը։

Անցած շաբաթ երկու երկրներն էլ հայտարարեցին արդյունահանման շուրջ բանակցությունների վերսկսման և երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման մասին։

«Մենք ողջունում ենք այն փաստը, որ Թուրքիան տարեսկզբից խաղաղման ազդակներ է ուղարկել` ոչ միայն խոսքով, այլև գործողություններով», – ասել է Մաասը:

Նա նաև հավելել է, որ Հունաստանի հետ բանակցությունների սեղան վերադառնալը «կարևոր առաջին քայլ է», և Թուրքիայի կողմից Barbaros Hayreddin Pasa հետազոտական նավը հետ քաշելը նույնպես «դրական ազդանշան է Անկարայից»:

 

Տաթև Ֆռանգյան