Չեմ բացառում, որ էլի նման բաներ կլինեն. Ալեն Սիմոնյանը՝ Միրզոյանի՝ գործակալ լինելու մեղադրանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Իրավական առումով թե՛ պարոն Միրզոյանի, թե՛ ԱԱԾ-ի պարզաբանումները լիովին բավարար եմ համարում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փատաթղթին, ըստ որի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է։

Հարցին, թե արդյո՞ք խորհրդարանը այդ փաստաթղթի առնչությամբ քննարկումներ չի ունենալու, Ալեն Սիմոնյանն արձագանքեց` իմաստ չկա։ «Հիմա ով ինչ ասի, պիտի վազենք ու խորհրդարանում քննարկե՞նք»,- նշեց նա։

Լրագրողների դիտարկմանը, որ հրապարակված փաստաթղթի վրա առկա էր նաև ստորագրություն, ԱԺ փոխխոսնակը նշելով, որ ինքն Արարատ Միրզոյանի հետ անցած կյանքի փորձ ունի, վերջինս իր գործընկերն է, իր զինակից ընկերն է. «Մինչև իր կողմից այդ թղթի մեկնաբանելն էլ ինձ համար ամեն ինչ պարզ էր, ու ես վստահ եմ, որ մարդիկ, որոնք փորձում են դա շահարկել, վերջին ժամանակահատվածում սխալ մարտավարություն են ընտրել ու մարդկանց կիսաճիշտ ինֆորմացիայով գժվեցրել են։ Մարդիկ արդեն չեն հավատում»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի բացառում, որ էլի նման բաներ կարող են լինել, և իրենք ամեն դեպքից հետո չեն փորձելու ապացուցեն, որ այդպես չի։

«Գործ կա անելու, մարդիկ կոնկրետ գործողությունների են սպասում, այլ ոչ թե պարզաբանումների, թե այս թուղթը ով է գրել, ինքն է գրել, ինքը չի գրել, երբ է գրել, կամ գուցե իր սկեսուրն է գրել…։ Բամբասանքի հետևից չենք ընկնելու։ Մարդիկ գործողությունների են սպասում, իսկ սա բամբասանք է։ Ես չեմ ուզում բամբասանքով զբաղվել»,- նշեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: