Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո բուժաշխատող է մահացել

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Մորադաբադ քաղաքի բուժաշխատողներից մեկը մահացել է կիրակի երեկոյան՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելուց 24 ժամ անց։ Ինչպես լրագրողներին հայտնել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գարգը, բժիշկները ենթադրում են, որ, ամենայն հավանականությամբ, մահը վրա է հասել պատվաստման կողմնակի հետևանքների պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նա պատվաստվել է շաբաթ օրը՝ կեսօրին։ Կիրակի օրը շնչառության հետ դժվարություններ է ունեցել ու գանգատվել է կրծքավանդակի շրջանում ծանրությունից։ Մենք պարզում ենք մահվան պատճառը, դիրահերձում կիրականացվի։ Նրա մահը նման չէ պատվաստումներից հետո ի հայտ եկող ռեակցիային: Պատվաստումից հետո նա շաբաթ գիշերը հերթապահել է, և խնդիրներ չի ունեցել»,- ասել է նա։

Մահացած աշխատակցի հարազատները հաստատել են, որ նա իրեն վատ է զգացել դեռևս նախքան պատվաստումը։ Մահվան պաշտոնական պատճառը «սիրտ-թոքային հիվանդության հետևանքով առաջացած կարդիոլոգիական շոկն է»:

Հավելենք, որ հունվարի 16-ից Հնդկաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ համազգային պատվաստումը, որը տեղի իշխանություններն անվանել են աշխարհում ամենազանգվածայինը։ Հնդկաստանում պատվաստումների առաջին փուլն իրականացվում է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության մշակած Covishield պրեպարատով, ինչպես նաև Bharat Biotech-ի Covaxin պատվաստանյութով։ Այս երկու պատվաստանյութերն էլ արտադրվում են Հնդկաստանի տարածքում։

Տաթև Ֆռանգյան