Հունիսի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեսակապով հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերն ու ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը: Երկուստեք կարևորվել են տնտեսության զարգացման համատեքստում բարձր տեխնոլոգիաների դերն ու …