ԱՄՆ-ը կոչ է արել Ռուսաստանին ու Թուրքիային իրենց զորքերը դուրս բերել Լիբիայից

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

ԱՄՆ-ը կոչ է արել Լիբիայից անհապաղ դուրս հանել ՌԴ ու Թուրքիայի զորքերը, այն բանից հետո, ինչ նրանք արհամարհել են հեռանալու համար իրենց հատկացված վերջնաժամկետը։

Անցյալ տարվա հոկտեմբեր ամսին ԱՄՆ աջակցությամբ ստորագրված հրադադարի համաձայն՝ օտարերկրյա զորքերն ու վարձկանները պետք է դուրս բերվեին Լիբիայից 3 ամսվա ընթացքում։ Վերջնաժամկետը լրացել է շաբաթ օրը, սակայն այս ուղղությամբ ոչ մի քայլի մասին չի հայտարարվել:

«Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին, այդ թվում նաև Ռուսաստանին, Թուրքիային ու ԱՄԷ-ին, հարգել Լիբիայի ինքնիշխանությունն ու անմիջապես դադարեցնել Լիբիա բոլոր ռազմական ներխուժումները», – այս մասին Լիբիայի հարցերով ՄԱԿ-ին անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ԱՄՆ գործող դեսպան Ռիչարդ Միլսը:

«Համաձայն հոկտեմբեր ամսին կնքված հրադադարի՝ մենք կոչ ենք արել Թուրքիային ու Ռուսաստանին անմիջապես քայլեր ձեռնարկել երկրից իրենց ուժերի դուրսբերման ու օտարերկրյա վարձկանների ու զինված վստահված անձանց հեռացնելու ուղղությամբ»,- ասել է Միլսը։

Հայտարարությունն արվել է  Բեռլինի գագաթնաժողովից մեկ տարի անց, երբ  հավաքվել էին Լիբիայում հիմնական պատերազմող խմբավորումների կողմնակիցներն ու աշխարհի առաջնորդները՝ խոստանալով դադարեցնել օտարերկրյա միջամտությունները և աշխատել կայուն հրադադարի ուղղությամբ:

 

Տաթև Ֆռանգյան