Աջարիայում այսօրվանից, 22:00-ից սահմանափակվելու է ռեստորանների աշխատանքը և դադարեցվելու՝ տրանսպորտի երթևեկությունը,- այս մասին հայտարարել է կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին՝ այսօրվա մամլո ասուլիսին: Նրա խոսքով, որոշումը կապված է բարդացված համաճարակային վիճակի հետ: «Աջարիայում այսօր տիրող իրավիճակից ելնելով, անհրաժեշտ է դարձել գործարկել որոշ սահմանափակումներ: Սեպտեմբերի 25-ից, 22:00-ից այլևս չեն աշխատի ռեստորանները, հասարակական տրանսպորտը կդադարեցնի աշխատանքը: 22:00-ից …