Ռոբերտ Քոչարյանը ոչնչացրեց 16 ուժերին՝ նրանք ֆիասկո են ապրել․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Արդար Հայաստան» նախաձեռնության հիմադիր-անդամ Նորայր Նորիկյանի հետ

-Պարո՛ն Նորիկյան, ընդդիմադիր 16 ուժերի պայքարը Փաշինյանի հրաժարականի պահանջով վերսկսվելու է։ Օրակարգը հստակեցվել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Ծառուկյանի, Վանեցյանի, ՀՅԴ-ի ու Վազգեն Մանուկյանի հանդիպմանը։ Այս անգամ ի՞նչը կարող է օգնել 16 ուժերին հասնել հաջողության։

-Երբ խոսում ենք 16-ի ֆորմատով քաղաքական կուսակցությունների գործունեության մասին, մենք պետք է արձանագրենք նրանց ստեղծման նախադրյալների, դրդապատճառների և իրենց առջև դրված կամ իրենց գեներացրած օրակարգի արդյունավետության ու կյանքի կոչման հանգամանքների շուրջ։ Եկեք արձանագրենք, որ այդ 16 քաղաքական ուժերը ձևավորվեցին և իրենց հայտը ներկայացրեցին ամենաթեժ պահին և պատերազմից հետո իրենց գեներացրած օրակարգը՝ Փաշինյանի կառավարության հրաժարականը և կառավարության ձևավորումը մեկ տարի ժամկետով, որպեսզի երկիրը նախապատրաստեին արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե մեկ բառով բնութագրելու լինենք, ֆիասկո է ապրել այդ օրակարգը։ Իրենց իսկ գեներացրած խնդիրները չեն հասել նպատակին։ Վերջին 3-4 ամիսներին 16 ուժերի գործունեության արդյունքը զրո է։

-Այն, որ նախկին երկու նախագահ է կանգնած շարժման թիկունքում, հաջողության հասնելու շանսերը չե՞ն մեծանում։

-Նախկին նախագահներն իրենց դերակատարությամբ ղեկավարել են այդ գործընթացը, երկրորդ՝ եթե խոսքը գնում է առարկայորեն անձանց մասին, իմ խորին համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցով ոչնչացրեց 16 կուսակցություններին։ Փորձեմ շատ կարճ բերել հիմնավորումները՝ 16 ուժերն իրենց գործունեության առանցքում հստակ արձանագրում էին, որ իրենց բնութագրմամբ՝ «դավաճան» Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք անցկացվող կազմակերպվող արտահերթ ընտրություններին չեն մասնակցելու։ Հստակ էր դրված, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է կազմակերպի արտահերթ ընտրություններ, որովհետև հիմնավորում էին, թե կկեղծի։ Իսկ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ «լավ էլ պատրաստվում ենք մասնակցել այդ ընտրություններին», հետևաբար՝ այս համատեքստում Ռոբերտ Քոչարյանն ուղղակի ջախջախեց 16 քաղաքական կուսակցությունների գեներացրած օրակարգը և սկզբունքայնության խնդիր դրվեց այստեղ։ Օրինակ՝ ինձ համար, որպես ՀՀ քաղաքացու, շատ կարևոր է՝ այդ քաղաքական ուժերը, որ երեք ամիս տարփողում էին՝ որևէ պարագայում չեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին, ինձ համար վերջնականապես կոչնչացվեն, եթե փոխեն իրենց վարքագիծը և ջանասիրաբար պատրաստվեն Փաշինյանի կազմակերպած արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

-Վազգեն Մանուկյանը՝ վարչապետի 16 ուժերի թեկնածուն, հայտարարել է, որ որևէ պարագայում չի մասնակցելու Փաշինյանի կազմակերպած ընտրություններին։ Մինչդեռ 16 ուժերին աջակցող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է մասնակցել ընտրություններին։ Խոսվում է նրանց միջև տարաձայնությունների մասին, մինչդեռ նրանք հերքում են։ Ինչպիսի՞ հենարան են 16 ուժերը հակաիշխանական պայքարում, նրանց օրակարգը հաղթելու ի՞նչ շանսեր ունի։

-Պետք է ավելացնեմ, որ Հանրապետական կուսակցությունն էլ է արտահայտվում հստակ, որ դեմ է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն։ Եթե մենք ֆիքսվում ենք նախկին երկու նախագահների քաղաքական կշռի և նրանց հնարավոր ֆորմալ և ոչ ֆորմալ ազդեցությունների վրա, պետք է արձանագրենք հետևյալը՝ Սերժ Սարգսյանը մերժվել է 2018 թվականին, երբ ՀՀ-ի ճնշող մեծամասնությունը ուղղակի «Մերժի՛ր Սերժին» կարգախոսով հասել է նրան, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել և հեռացել է քաղաքական իշխանությունից։ Երկրորդ՝ Ռոբերտ Քոչարյանի պարագայում արձանագրենք, որ Ռոբերտ Քոչարյանն իր՝ «ձիու վրա գտնվելու» պատմական ժամանակահատվածում անգամ ընտրվելու շատ մեծ, լրջագույն պրոբլեմներ է ունեցել, իսկ ավելի պարզ ասած՝ Հայաստանի հասարակությունն իրեն այն մանդատը կամ վստահության մակարդակը չի տվել, ավելին՝ նրա բոլոր ընտրությունները լեգիտիմության ճգնաժամով են մշտապես ուղեկցվել ամբողջ նախագահության տարիների ընթացքում։ Ռոբերտ Քոչարյանը երբեք դասական առումով քաղաքական գործիչ չի եղել։ Նրա՝ պետական ապարատում բարձրացումը կախված է եղել ներքին պալատական խարդավանքներից, ստվերային պայմանավորվածություններից, նա երբեք հասարակության վստահությամբ իշխանության չի եկել։ Նա երբեք չի ստացել հանրության այդպիսի աջակցություն, հետևաբար՝ ակնկալել, որ Ռոբերտ Քոչարյանն այս ֆոնի վրա կունենա այնպիսի աջակցություն, որը հնարավորություն կտա իրենց ձևավորելու իշխանություն, ես դա չեմ պատկերացնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան