Մոսկվան ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը շուտով կայցելի Լեռնային Ղարաբաղ․ Զախարովա

Լուրեր

23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
Բոլորը

Ռուսաստանը հուսով է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ուղևորությունը Լեռնային Ղարաբաղ ու Ադրբեջանի հարակից շրջաններ տեղի կունենա մոտ օրերս։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչքանով ես գիտեմ, այժմ հենց բանակցություններ են ընթանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելութան՝ Լեռնային Ղարաբաղ ու Ադրբեջանի հարակից շրջանները այցելելու ուղղությամբ։ Հուսով ենք, որ այդ այցը կկայանա մոտ ժամանակում և կնպաստի տարածաշրջանում փոխադարձ վստահության ամրապնդմանը»,- հայտարարել է Զախարովան։

Նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլը հայտնել էր Ղարաբաղ առաքելություն ուղարկելու պատրաստակամության մասին՝ տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությունը վերականգնելու ուղղությամբ օգնություն հատկացնելու համար։

 

Տաթև Ֆռանգյան