15 Նոյեմբեր 2020 | 18:57
«Այսօր է վերջնական տրվելու ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»․ ԲԴԽ նախագահի կոչը՝ դատավորներին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կոչ է հրապարակել՝ ուղղված դատավորներին։ Դրանում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի գործընկերներ, Հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախն այսօր պատմական բախտորոշ իրողությունների առջև են կանգնած: Թուրք-ադրբեջանական տեռորիստական պատերազմի հետևանքով ձևավորված նոր իրողությունը գոյաբանական լուրջ մարտահրավերներ է նետել, որպիսիք հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է բացառիկ խոհեմություն և պետականության ընդգծված զգացողություն: Օրհասական և …